Դիարբեքիրի ևս 39 գյուղում պարետային ժամ է հայտարարվել
Դիարբեքիրի Լիջե, Հազրո և Քոջաքյոյ շրջանների 39 գյուղում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Ըստ թուրքական «Dogruhaber.com.tr» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարություն է տարածել Դիարբեքիրի նահանգապետարանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը պատրաստվում են նշյալ գյուղերի վարչական սահմանների մեջ մտնող անտառային և լեռնային տեղանքներում հատուկ գործողություն անցկացնել«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների դեմ:
Նշվում է, որ տեղեկություններ կան ՔԲԿ-ական բարձրագույն ղեկավարության՝ այդ տեղանքներում թաքնվելու մասին:
Ըստ հաղորդված պաշտոնական տեղեկատվության՝ այդ շրջաններում են տեղակայված նաև քուրդ զինյալներին պատկանող հենակետեր ու զինապահեստներ:
Նշենք, որհունիսի 15-ին տարածված հայտարարություններով էլ պարետային ժամ էր մտցվել Դիարբեքիրի Քուլփ շրջանի 25 գյուղերում և Բիթլիսի Հիզան շրջանում:
Դիարբեքիրի ևս 39 գյուղում պարետային ժամ է հայտարարվել
Դիարբեքիրի Լիջե, Հազրո և Քոջաքյոյ շրջանների 39 գյուղում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Ըստ թուրքական «Dogruhaber.com.tr» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարություն է տարածել Դիարբեքիրի նահանգապետարանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը պատրաստվում են նշյալ գյուղերի վարչական սահմանների մեջ մտնող անտառային և լեռնային տեղանքներում հատուկ գործողություն անցկացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների դեմ:
Նշվում է, որ տեղեկություններ կան ՔԲԿ-ական բարձրագույն ղեկավարության՝ այդ տեղանքներում թաքնվելու մասին:
Ըստ հաղորդված պաշտոնական տեղեկատվության՝ այդ շրջաններում են տեղակայված նաև քուրդ զինյալներին պատկանող հենակետեր ու զինապահեստներ:
Նշենք, որ հունիսի 15-ին տարածված հայտարարություններով էլ պարետային ժամ էր մտցվել Դիարբեքիրի Քուլփ շրջանի 25 գյուղերում և Բիթլիսի Հիզան շրջանում:
Աղբյուրը` Ermenihaber.am