Աշխարհ

16.06.2017 13:20


Ադրբեջանի բանակը պատրաստվում է նոր զորավարժության

Ադրբեջանի բանակը պատրաստվում է նոր զորավարժության

Հուլիսի 19-24-ին Ադրբեջանի բանակը նախատեսում է անցկացնել «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» կանցկացվեն զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքներ, որոնց կներգրավվի շուրջ 23 հազար զինծառայող: Այս մասին հայտնում է razm.info-ն։

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությանը նաև կներգրավվի շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, շուրջ 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունը պլանային բնույթ է կրում, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքից:

Նմանատիպ զորավարժություն Ադրբեջանում անցկացվել է նաև 2016 թ. հունիսի 19-24-ին: Նշվում էր, որ ներգարավվելու է շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։ Այսինքն անցյալ տարվա զորավարժությունը ավելի մասշտաբային էր:

Սակայն այս տարի, ի տարբերություն 2016 թ., Նախիջևանում արդեն զորավարժություն անցկացվում է: Հունիսի 12-ին մեկնարկած վարժանքներին, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների, ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:

Հաջորդ օրերին տեղեկություններ էին հրապարակվել առանձին ստորաբաժանումների տարբեր վարժանքներից: Մասնավորապես հունիսի 20-ին Նախիջևանում անցկացված զորավարժությունը կրում է «հակահարձակողական», իսկ հունիսի 22-ին Արցախին սահմանակից շրջաններում անցկացված մարտական կրակով հիմնական փուլը՝ «հարձակողական բնույթ»:

Ավելացնենք, որ 2017 թ. ապրիլին Ադրբեջանը անցկացրել էր 30 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը