Աշխարհ

17.06.2017 09:15


UNICEF-ի երեխաների բարեկեցության զեկույցում Թուրքիան 36-րդն է

UNICEF-ի երեխաների բարեկեցության զեկույցում Թուրքիան 36-րդն է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ «UNICEF»-ը, հրապարակել է «Կերտելով ապագան. երեխաներն և կայուն զարգացման հեռանկարները հարուստ երկրներում» զեկույց: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այն կազմվել է 41 բարեկեցիկ երկրներում երեխաների կենսապայմանների ու ընդհանուր վիճակի ուսումնասիրության հիման վրա:

Ըստ ութ չափանիշների կատարված ուսումնասիրությունների արդյունքում Թուրքիան զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը: Իսկ մասնավորապես «զրո սով» չափանիշի տեսակետից այս երկիրը գրավել է 40-րդ, կրթության որակի տեսակետից՝ 41-րդ տեղը:

Երեխաների բարեկեցության առումով առաջատար քառյակում են Նորվեգիան, Գերմանիան, Դանիան և Շվեդիան: Իսկ 39-41-րդ հորիզոնականները զբաղեցրել են Ռումինիան, Բուլղարիան և Չիլին:

Զեկույցով արձանագրվել է, որ կյանքի միջին և բարձր բարեկեցությամբ աչքի ընկնող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից մեկն ապրում է հարաբերական աղքատության մեջ, իսկ յուրաքանչյուր ութ երեխայից մեկն ունի սննդապահովության խնդիր:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը