Աշխարհ

16.06.2017 13:09


Հեղաշրջման փորձի գործով Անկարայում 23 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

Հեղաշրջման փորձի գործով Անկարայում 23 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ֆահրի Քասըրգանին առևանգելու գործով դատավարության շրջանակներում 23 մեղադրյալի նկատմամբ ցմահ ազատազրկման վճիռ է կայացվել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Անկարայի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանում տեղի ունեցած դատավարության շրջանակներում 2 շարքային զինծառայողի վերաբերյալ արդարացման որոշում է կայացվել: Իսկ նախագահականի պահպանության գնդի նախկին հրամանատար Մուհսին Քութսի Բարըշը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Ֆահրի Քասըրգանին ազատությունից զրկելու մեղադրանքով:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք (որոնցից 18-ը խստացված ռեժիմով) մեղադրվել են «սահմանադրական կարգը տապալելու փորձի» մեջ:

Նշվում է, որ սա հեղաշրջման փորձի վերաբերյալ Անկարայում ընթացող դատավարությունների շրջանակում կայացված առաջին որոշումն է:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը