Մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք
2017-ի մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Ադրբեջան արտահանումը կազմել է 584 հազար դոլար: Այսինքն ապրիլ ամսվա հետ համեմատած արտահանումը մայիսին նվազել է մոտ 75 տոկոսով: razm.info-ն գրում է, որ տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:
2017-ի մայիսին Թուրքիան Վրաստան է արտահանել մոտ 175 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Իսկ նախորդ ամսին Վրաստան արտահանումը կազմել է 290 հազար դոլար: Այսինքն, մայիսինՎրաստան արտահանման ծավալները, ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատած, նվազել են 39 տոկոսով:
2017-ի մայիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 253 հազար դոլար՝ նախորդ ամսվա հետ համեմատած նվազելով մոտ 70 տոկոսով: Նույն տարվա ապրիլին այն կազմել է 824 հազար դոլար:
Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում մայիսի տվյալներով առաջատար են.
ԱՄՆ — 45 մլն դոլար
Ֆրանսիա — 16 մլն դոլար
Լեհաստան — 14 մլն դոլար
Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի մայիսին այլ երկրներ է արտահանել ռազմական-ավիացիոն ոլորտի մոտ 133 միլիոն դոլարի արտադրանք: Ապրիլի 138 միլիոնի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ընդամենը 5 միլիոն դոլարով: