Աշխարհ

16.06.2017 19:26


Թունիսը թուրքական արտադրության զրահամեքենաներ է ստացել

Թունիսը թուրքական արտադրության զրահամեքենաներ է ստացել

Թունիսը ստացել է թուրքական Nurol Makina ընկերության արտադրության Edjer Yalcin զրահամեքենաների առաջին խմբաքանակը: Ուժեղացված հակաականային պաշտպանությամբ մեքենան սարքավորված է զրահապատ «կրակակետերով»: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության» կենտրոնի բլոգը՝ թունիսական լրատվամիջոցներին հղում անելով:

Նշվում է, որ Թունիսը պատվիրել է 70 միավոր Edjer Yalçin զրահամեքենա:

Nurol Makina ընկերությունը MRAP դասի Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: 14 տոննա զանգվածով մեքենան տեղավորում է 11 մարդ:

Ավելի վաղ նշվում էր, որ Nurol Makina ընկերությունը զրահամեքենայի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել է «Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մեկի» հետ:

2014 թվականին զանգվածային արտադրության առաջին 11 միավոր Ejder Yalcın մեքենաները ընդունվել են Թուրքիայի ոստիկանության սպառազինության շարքեր, իսկ 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 50 միավոր զրահամեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը