Սոցցանցերում ադրբեջանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ հունիսի սկզբին ավտովթարում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն:
razm.info-ն գրում է, որ զինծառայողի մահվան մասին տեղեկությունը բաց աղբյուրներում հայտնվել էր հունիսի 11-ին և նշված էր, որ զինծառայողը մահացել է «մի քանի օր առաջ»: Հունիսի 13-ին նրա մասին տարածած տեսանյութում երևում է, որ Մեսիև Սաբիգը մահացել է ավտովթարի հետևանքով:
Հավելյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հունիսի 9-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Ղարադաղի շրջանի Ղըզըլդաշ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով մահացել էր ոմն Սադիգ Մեսիև: Ադրբեջանական լրատվամիջոցները արտատպել էին այս հաղորդագրությունը՝ առանց նշելու, որ մահացածը իրականում զինծառայող է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածել:
Ավելացնենք, որ 2017 թ.հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 31 զինծառայողի մահվան մասին։
Ավտովթարում մահացել է Ադրբեջանի բանակի լեյտենանտ