Աշխարհ

16.06.2017 18:03


Ֆասթֆուդն ու աղքատությունը․ կարծրատիպի ցրում

Ֆասթֆուդն ու աղքատությունը․ կարծրատիպի ցրում

Ընդունված է համարել, որ ֆասթֆուդն աղքատների կերակուր է։ Քանի որ այն համեմատաբար մատչելի է, հետևաբար ավելի պահանջված է սոցիալապես անապահով խավի մոտ։

Սակայն, ամերիկացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները ցրում են կարծրատիպը։

Պարզվել է, որ աղքատներն ավելի հազվադեպ են ֆասթֆուդ օգտագործում, քան միջին խավի ներկայացուցիչները, և մի փոքր ավելի, քան հարուստ ամերիկացիները։ Բանն այն է, որ արագ սնունդը մատչելի է ռեստորանային գների համեմատ, սակայն իրականում, հատկապես բազմանդամ ընտանիքների համար, այն այդքան էլ հասանելի չէ։

Այլ կերպ ասած, համբուրգերներ և կարտոֆիլի ֆրի ուտում են բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ աղքատից մինչև հարուստ։ Եվ բոլորն էլ ընդգծել են, որ արագ սնունդ օգտագործում են առնվազն երեք շաբաթը մեկ անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը