Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վերջին նիստում հրապարակվեց վարչախմբի վաղօրոք կայացրած որոշումը, որը ներկայացվեց որպես հեռարձակման մրցույթների արդյունք: Բնականաբար, կրկին եթեր չտրամադրվեց «Ա1+»-ին: Միայն անուղղելի լավատեսները և հայաստանյան իրականությունից հեռու կանգնածները կարող էին հավատալ, որ այս հեռուստաընկերությանը եթեր կտրամադրվի: Այս դեպքում իմաստ չունի կենտրոնանալ «Ա1+»-ի ներկայացրած առաջարկների վրա, քանի որ նրանք որևէ նշանակություն խամաճիկային հանձնաժողովի և վարչախմբի համար չէին կարող ունենալ: Կայացվել է քաղաքական որոշում' եթեր չտրամադրել անկախ կամ կիսաանկախ հեռուստաընկերություններին: Այլ կերպ ասած՝ Հայաստանում կարող են հեռարձակում իրականացնել միայն այն հեռուստաընկերությունները, որոնք կհամաձայնեն նույնիսկ երգերի տեսահոլովակների ցուցադրությունը համաձայնեցնել նախագահականի հետ: Համառ լուրեր են պտտվում, թե հիմա հեռուստաընկերությունների հարցերով զբաղվում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը' Միշիկը: Ընդ որում, վերջինս ամեն ինչ անում է, որ այս լուրերն ավելի մեծ տարածում ստանան, որպեսզի նույնիսկ Սյունիքի մարզի Նյուվադի գյուղում հասկանան, որ ինքն է որոշում, թե ով կարող է եթեր ունենալ, իսկ ով' ոչ:
Հայաստանի տիպի բռնապետական երկրներում անպայման պետք է լինի մեկը, ով կվերահսկի լրատվամիջոցներին: Այնպես որ, եթե այս հարցով չզբաղվեր Մինասյանը, կզբաղվեին Կարապետյանը կամ Շարմազանովը: Ծուռ հայելիների թագավորություն հիշեցնող Հայաստանում գործող հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներն այս անգամ այն աստիճանի էին ծառայամիտ, որ բացահայտ առավելություն տվեցին «Արմնյուզին»: Մեր երկիրն այն աստիճանի է հասել, որ եթե որևէ լրագրող հանձնաժողովի անդամներին հարցներ, թե ինչո՞ւ «Արմնյուզը», ապա կլսեր, որ այս հեռուստաալիքը սիրված է հեռուստադիտողների կողմից, որ ներկայացնում են բարձրորակ հաղորդումներ: Իսկ իրականում հաղթեց այս հեռուստաընկերությունը, քանի որ այն պատկանում է վարչախմբի կողմից վերահսկվող Սարգսյանների ընտանիքին:
Եթերազրկվեց նաև Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ» հեռուստաընկերությունը: Սա ոմանց համար կարող է անակնկալ լինել, սակայն դեռ ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, թե Կարապետիչի հեռուստաընկերության ճակատագիրը որոշված է: Սերժ Սարգսյանին և նրա փեսային տհաճություն է պատճառել այն փաստը, որ Տիգրան Կարապետյանը համարձակվում է քննադատել իրենց և հյուրընկալել այնպիսի քաղաքական գործիչների, որոնք ևս համարձակվում են կշտամբել վարչախմբին: Ամենազավեշտալին այն է, որ «ԱԼՄ»-ի մրցակիցը «Երևան» հեռուստաընկերությունն էր: Մրցույթում «ԱԼՄ»-ը հավաքեց 32, իսկ «Երևանը»՝ 40 միավոր: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովի անդամներին ոգևորում է այն փաստը, որ ինչ-որ պահից սկսած՝ հաղթանակած հեռուստաընկերության եթերում չբավարարված տղաները սկսում են «աղջիկ կապել»: Հնարավոր է նաև, որ հանձնաժողովի անդամներին ոգևորել են տան առքուվաճառքի մասին հայտարարությունները:
Եթեր չտրամադրելով «Ա1+»-ին, եթերազրկելով «ԱԼՄ»-ին՝ վարչախումբը գործող հեռուստաընկերություններին շատ հստակ հասկացրեց, որ խորհրդարանի ընտրություններից առաջ չփորձեն ժողովրդավարական խաղեր տալ, իսկ աշխարհին էլ ասացին, թե թքած ունեն իրենց հայտարարությունների և առաջարկների վրա: Եվ սա այն դեպքն է, երբ բոլորովին չարժե նշել, թե ովքեր են հանձնաժողովի անդամները: Պարզ է, որ այնտեղ հավաքված են նրանք, ովքեր պատրաստ են հանուն կուշտ հացի կայացնել այնպիսի որոշումներ, որոնք իրենց կհանձնարարվեն Բաղրամյան 26-ից: Իսկ վարչախումբն էլ ավելի քան հստակ ակնարկեց, որ թքած ունի նաև «Ա1+»-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման վրա:
Ոմանք կարող է միամտություն ունենալ և հուսալ, որ այս որոշումից հետո եվրոպական կառույցները, միջազգային առաջադեմ հանրությունը զայրույթով կլցվեն գործող վարչախմբի նկատմամբ և կանցնեն կոնկրետ գործողությունների, բայց իրականությունն այն է, որ վերոհիշյալ կազմակերպությունը և հանրությունը ոչինչ չեն անի, երբ մեր երկրում այս ամենի նկատմամբ ընդգծված անտարբերություն է ցուցաբերում ժողովրդի գերակշիռ մասը: Քանի՞ հոգի դուրս եկան փողոց, քանի՞ կուսակցություն ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց՝ պահանջելու խոսքի և եթերի ազատություն: Հիշենք, որ երբ հարևան Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ժամանակին փորձ արեց փակել «Ռուսաթվի-2» հեռուստաալիքը, ժողովուրդը դուրս եկավ փողոց, և հեռուստաալիքի փակման փորձը կանխվեց: Այս փոքրիկ, բայց կարևոր հաղթանակից հետո վրաց ժողովուրդը շատ ավելի կարևոր հաղթանակ տարավ: Հիշենք նաև, որ երբ փակվեց «Ա1+»-ը, և զայրացած ժողովուրդը սկսեց հավաքվել հեռուստաընկերության մոտ, սիրված հեռուստաընկերության ղեկավարներն անընդհատ կոչ էին անում չքաղաքականացնել, իսկ ոմանք էլ մարդկանց կշտամբում էին կեղտոտ ոտքերով շենք մտնելու համար:
Վստահաբար կարելի է ասել, որ եթե ժամանակին հեռուստաընկերության ղեկավարներն ավելի վճռական լինեին, գործող ընդդիմությունն էլ՝ շրջահայաց, ապա Հայաստանում դեպքերի զարգացումն այլ ընթացք կունենար: Հիմա էլ, եթե ընդդիմությունը և փակված ու համառորեն եթեր չստացող հեռուստաընկերություններն ավելի մեծ վճռականություն հանդես բերեն և չբավարարվեն ձանձրալի հայտարարություններով, ապա ինչ-որ բան տեղից հաստատ կշարժվի: Թե չէ՝ այսպես տպավորություն է ստեղծվում, թե բոլոր կողմերին էլ բավարարում է այս վիճակը:
Պատասխանատու և վերահսկելի

Գեղամ Նազարյան