Նորից վերադառնանք Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտին
Նորից վերադառնանք Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտին: Կից հոդվածը լավ նկարագրում է «Մուսուլման Եղբայրների»գաղափարախոսությունը և գաղափարական ճկուն փոփոխությունները: Քաթարը «Մուսուլման Եղբայրների» հովանավորն է, Էրդողանի Կուսակցությունն այդ գաղափարախոսության կրողն է: Սաուդյան Արաբիայի գաղափարախոսության հիմքը Վահաբիտներն են` ուլտրապահպանողական փիլիսոփայության վրա հիմնված, որի նպատակն է վերականգնել 7-րդ դարի` Մուհամմադի ժամանակաշրջանի իդեալները: Ըստ տրամաբանության՝ Քաթարը պետք է հաղթի Սաուդյան Արաբիային, որից իսլամական աշխարհը զզվում է, եթե, իհարկե, նպատակը իսլամական աշխարհի քայքայումը չէ, այսինքն ավելի պրոգրեսիվ գաղափարախոսությանը տանում ես պարտության՝ ճանապարհ բացելով հետադիմականի համար և դրանով զարգացման շանսից զրկում Իսլամական Աշխարհը: Հ.Գ. Իրանի պաշտոնական իսլամական մոդելը բավականին շատ նմանություններ ունի «Մուսուլման Եղբայրների» հետ` դրա շիաական կատարմամբ: Իրանը նույնպես մոդերնիզացվող իսլամական գաղափարախոսություն է ձևավորել, ինչը հարմարեցված է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին` սոցիալական խնդիրների լուծումներ, գիտության, կրթության և արդյունաբերության զարգացում և այլն:
Նորից վերադառնանք Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտին
Նորից վերադառնանք Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտին: Կից հոդվածը լավ նկարագրում է «Մուսուլման Եղբայրների» գաղափարախոսությունը և գաղափարական ճկուն փոփոխությունները:
Քաթարը «Մուսուլման Եղբայրների» հովանավորն է, Էրդողանի Կուսակցությունն այդ գաղափարախոսության կրողն է:
Սաուդյան Արաբիայի գաղափարախոսության հիմքը Վահաբիտներն են` ուլտրապահպանողական փիլիսոփայության վրա հիմնված, որի նպատակն է վերականգնել 7-րդ դարի` Մուհամմադի ժամանակաշրջանի իդեալները:
Ըստ տրամաբանության՝ Քաթարը պետք է հաղթի Սաուդյան Արաբիային, որից իսլամական աշխարհը զզվում է, եթե, իհարկե, նպատակը իսլամական աշխարհի քայքայումը չէ, այսինքն ավելի պրոգրեսիվ գաղափարախոսությանը տանում ես պարտության՝ ճանապարհ բացելով հետադիմականի համար և դրանով զարգացման շանսից զրկում Իսլամական Աշխարհը:
Հ.Գ. Իրանի պաշտոնական իսլամական մոդելը բավականին շատ նմանություններ ունի «Մուսուլման Եղբայրների» հետ` դրա շիաական կատարմամբ: Իրանը նույնպես մոդերնիզացվող իսլամական գաղափարախոսություն է ձևավորել, ինչը հարմարեցված է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին` սոցիալական խնդիրների լուծումներ, գիտության, կրթության և արդյունաբերության զարգացում և այլն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից