Քաղաքական

15.06.2017 15:10


Զախարովա. «Հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի ոչ ի վնաս ԼՂ-ում բնակվող մարդկանց ապագայի»

Զախարովա. «Հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի ոչ ի վնաս ԼՂ-ում բնակվող մարդկանց ապագայի»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնվի:

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները: Գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա կողմերի դիրքորոշումների մոտեցում է ենթադրում՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել: Դա միջազգային, դիվանագիտական աշխատանքի պրակտիկան է՝ գտնել լուծման ուղիներ չկարգավորված խնդիրների համար»,-ասել է Զախարովան:

«Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը