Աշխարհ

15.06.2017 20:35


Թուրքիայում գործազրկությունն ավելացել է 1.6 տոկոսով

Թուրքիայում գործազրկությունն ավելացել է 1.6 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է 2017թ. մարտի գործազրկության տվյալները:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գործազրկության մակարդակն աճել է 1.6 տոկոսով՝ կազմելով 11.7 տոկոս:

15 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազուրկների թիվը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 619.000-ով՝ հասնելով 3.640.000-ի:

Նշված ժամանակահատվածում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 1.8 տոկոսով՝ հասնելով 13.7 տոկոսի: 15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով 21.4 տոկոս:

2017 մարտին աշխատանք ունեցողների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 496.000-ով՝ կազմելով 27.500.000:

Աշխատուժն ավելացել է 1.100.000-ով՝ հասնելով 31.100.000-ի:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը