Հունիսի 14-ին Կատարի և ԱՄՆ պաշտպանության նախարարները ստորագրել են Կատարին 36 միավոր F-15C կործանիչ վաճառելու մասին համաձայնագիր: Կատարական կողմը կործանիչների համար կվճարի 12 միլիարդ դոլար:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են CNN հեռուստաընկերության կայքը և Bloomberg գործակալությունը:
Պենտագոնի խոսնակը CNN-ին հայտնել է, որ պայմանավորվածությւունը ձեռք է բերվել Վաշինգթոնում ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մետտիսի և Կատարի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Աթթիյայի հանդիպման արդյունքում:
Ավելի վաղ՝ հունիս 6-ին, ամերիկյան կողմը հայտնել էր, որ Կատարից իր ավիաբազան դուրս չի հանելու: Այնտեղ Արաբական թերակղզում ԱՄՆ հիմնական բազան է, որը ներկայում կիրառվում է «Իսլամական պետության» և այլ կառույցների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և մի քանի այլ արաբական խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Նշված երկրները Կատարը փաստացիորեն շրջափակել են բոլոր հնարավոր ճանապարհներով:
ԱՄՆ-ն Կատարին F-15C կործանիչներ կվաճառի
Հունիսի 14-ին Կատարի և ԱՄՆ պաշտպանության նախարարները ստորագրել են Կատարին 36 միավոր F-15C կործանիչ վաճառելու մասին համաձայնագիր: Կատարական կողմը կործանիչների համար կվճարի 12 միլիարդ դոլար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են CNN հեռուստաընկերության կայքը և Bloomberg գործակալությունը: