Աշխարհ

15.06.2017 19:25


Թուրքիայում ուղղաթիռների շարժիչների հավաքման նոր ընկերություն են հիմնում

Թուրքիայում ուղղաթիռների շարժիչների հավաքման նոր ընկերություն են հիմնում

Թուրքիայի ռազմարդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) ուղղաթիռների տեղական շարժիչների արտադրության համար նոր ընկերություն է հիմնում: Միևնույն ժամանակ մշակվում է նաև թուրքական «Անքա» ԱԹՍ-ի 170 ձիաուժանոց շարժիչ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է մասնագիտացված DefenseNews լրատվակայքը՝ հղում անելով ՊԱԳՎ-ի պաշտոնյային:

Ուղղաթիռների տեղական շարժիչների մշակմամբ զբաղվում է թուրքական TAL ընկերության և General Electric-ի համատեղ TEI շարժիչաշինական ընկերությունը: Վրեջիններս, սակայն, հրաժարվել են ՊԱԳՎ-ի հետ կիսել շարժիչների հեղինակային իրավունքները:

Ըստ պաշտոնյաjի՝ հենց այս պատճառով էլ ՊԱԳՎ-ն որոշել է շարժիչների հավաքման համար նոր ընկերություն ստեղծել:

Դեռ պարզ չէ, սակայն, թե կոնկրետ որ ուղղաթիռների համար են նախատեսված շարժիչները: Այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական TAI ընկերությունը ներկայացրել էր տեղական արտադրության թեթև բազմանպատակային T-625 ուղղաթիռի նախատիպը:

Սրա պարագայում, սակայն, TAI շարժիչների ձեռքբերման համար պայմանագիր էր ստորագրել Rolls-Royce ընկերության հետ:

Թուրքիայում միաժամանակ մշակում են նաև տեղական արտադրության «Անքա» ԱԹՍ-ի 170 ձիաուժանոց շարժիչ: Նշվում է, որ նոր շարժիչը կարող է օգտագործվել ԱԹՍ-ի մարտական և հետախուզական տարբերակների համար և հնարավորություն կտա թռիչքի առավելագույն բարձրությունը (առաստաղը) հասցնել մինչև շուրջ 14 կմ-ի (ներկայում՝ 9 կմ):

Այս խորագրի վերջին նյութերը