Աշխարհ

15.06.2017 11:46


Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատավճռով ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:

Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ լրագրողը մեղադրվել էր կաշառք վերցնելու մեջ: Ֆարմազօղլուն հայտնի էր իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը