Աշխարհ

15.06.2017 10:03


ԱՄՆ Սենատն ընդլայնել է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները (տեսանյութ)

ԱՄՆ Սենատն ընդլայնել է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները (տեսանյութ)

ԱՄՆ Սենատն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները։ Դրանք վերաբերում են տնտեսության հիմնական հատվածներին, այդ թվում՝ նավթագազային և ֆինանսական։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

Նաև սահմանափակող միջոցառումներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնն առնչակից է համարում, այսպես ասած, ռուսական միջամտությանը ԱՄՆ նախագահական վերջին ընտրարշավի ժամանակ։

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը չի կարող մեղմացնել պատժամիջոցային ռեժիմը՝ առանց կոնգրեսականների համաձայնության։

Պատժամիջոցների մասին օրինագիծը Սենատից հետո ուղարկվելու է Կոնգրես։ Եթե այս ատյանն էլ հաջողությամբ անցնի, ապա կհայտնվի Դոնալդ Թրամփի սեղանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը