Կարծիք

15.06.2017 08:34


Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրը չափազանց հոգեհարազատ է Բաղրամյան 26-ին

Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրը չափազանց հոգեհարազատ է Բաղրամյան 26-ին

Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրը չափազանց հոգեհարազատ է Բաղրամյան 26-ին:
Հայաստանն էլ, Տաջիկստանն էլ աղքատ երկրներ են:
Երկու երկրներում էլ Սահմանադրությունը փոխեցին:
Երկուսի ղեկավարներն էլ վերարտադրվելու անսահմանափակ հնարավորություն ունեն:
Անձերի միջև արտաքին-արժեհամակարգային նմանություններ էլ կան:
Ուղղակի, մենք մի քիչ «հետ ենք մնում» Տաջիկստանից այն առումով, որ այդ երկրի խորհրդարանը օրենք է ընդունել Ազգի առաջնորդի մասին, ըստ որի, Էմոմալի Ռահմոնը հռչակվել է տաջիկների ցմահ առաջնորդ:
Բայց դե, ոչինչ, մենք էլ կարող ենք հասնել դրան, մանավանդ, որ վերջերս Շարմազանովը նման ակնարկ արեց:
Հա, մեկ էլ Տաջիկստանում տեղադրվել է Ռահմոնի գրքի արձանը, որը կշռում է մեկ տոննա:
Բաղրամյան 26-ի համար սա էլ խնդիր չէ, ուղղակի, ժամանակի հարց է (առայժմ Բ26-ի կաբինետում, նրա թիկունքում լիքը դարսված գրքեր են, որոնք կարող են արձան դառնալ):
Ահա՛, այսպիսի հայ-տաջիկական բարձր մակարդակի հարաբերություններ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը