Աշխարհ

15.06.2017 00:52


Իրանը Թուրքիային պարտքի դիմաց գազ կմատակարարի

Իրանը Թուրքիային պարտքի դիմաց գազ կմատակարարի

Իրանը Թուրքիային պարտք է 1.9 միլարդ ԱՄՆ դոլար, որը կմարի գազի մատակարարմամբ:

Թուրքական «Milliyet» թերթը, հղում անելով Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությանը, գրում է, որ Իրանի մեջլիսի Էներգետիկայի հանձանժողովի անդամ Էսեդուլլահ Քարահանին հայտնել է, որ Իրանը Թուրքիային 800 միլիոն դոլարի չափ գազ է մատակարարել:

Իրանական պարտքի վերաբերյալ հայտարարություն է արել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նա նշել է, որ Իրանը պարտքի մնացորդ նույնպես կհատուցի գազով:

Նշենք, որ Թուրքիան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարանը այն հիմնավորվորմամբ, որ Իրանը 2012-2016թթ Թուրքիային վաճառած գազի գների դիտավորյալ չի նվազեցրել: Դատարանի որոշմամբ՝ Իրանը Թուրքիային վաճառված 14.2 միլիարդ դոլարի վաճառքի համար պետք է 13 տոկոս զեղչ աներ: Ինչը չանելու համար դատարանը Իրանին պատրավորեցրել է Թուրքիային 1.9 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը