Աշխարհ

14.06.2017 18:01


ՌԴ ՊՆ-ն պայմանագրայիններին կստիպի հաշիվ տալ համացանցում ակտիվության վերաբերյալ

ՌԴ ՊՆ-ն պայմանագրայիններին կստիպի հաշիվ տալ համացանցում ակտիվության վերաբերյալ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է որոշում ընդունել, որով ՌԴ զինված ուժերում պայմանագրային զինծառայություն անցնողները ստիպված կլինեն հաշվետվություն ներկայացնել վերջին երեք տարվա ընթացքում սոցցանցերում և համացանցում իրենց ակտիվության վերաբերյալ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան РБК լրատվակայքը:

Խոսքը կայքերի և էջերի հասցեների մասին է, որտեղ զինծառայողները հանրության համար հասանելի, իրենց նույնակացնել թույլ տվող տեղեկություններ և տվյալներ են տեղադրել:

Զինծառայողները, ովքեր չեն համաձայնի իրենց ակտիվության մասին տեղեկություններ տրամադրել և ովքեր կտրամադրեն ոչ լիարժեք տեղեկություն, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության` ընդհուպ ձերբակալություն մինչև 30 օր:

ՌԴ ՊՆ-ում լրատվակայքի աղբյուրը մանրամասնել է, որ նոր օրենքը չի վերաբերի զորակոչիկներին, ներկայում ռուսաստանցի զինծառայողներին խորհուրդ չի տրվում սոցցանցերում հաշիվներ բացել, սակայն շատերն, այնուամենայնիվ, ունեն էջեր:

Այս խորագրի վերջին նյութերը