Աշխարհ

14.06.2017 22:17


Արաբական Միացյալ Էմիրություններում ռուսաստանյան Կա-226Տ անօդաչու ուղղաթիռներ կարտադրեն

Արաբական Միացյալ Էմիրություններում ռուսաստանյան Կա-226Տ անօդաչու ուղղաթիռներ կարտադրեն

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը «Ավիոնիկա» մոսկովյան գիտարտադրական համալիրի մասնակցությամբ արտադարելու է Կա-226Տ ուղղաթիռներ, որոնք հնարավոր կլինի ղեկավարել ինչպես օդաչուի միջոցով, այնպես էլ առանց օդաչուի։ Այս մասին հայտնում է razm.info-ն։

Ուղղաթիռները մատակարարվելու են Արաբական Միացյալ Էմիրություններին, որտեղ նաև ուղղաթիռների լիցենզավորված արտադրություն կսկսվի։ Այս մասին հայտնի է դառնում «Ավիոնիկայի» տարեկան հաշվետվությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Արաբական Միացյալ էմիրությունները համատեղ 5-րդ սերնդի թեթև կործանիչներ են արտադրելու։ Կործանիչը կառուցվելու է ՄիԳ-29 կործանիչների հիմքի վրա։ Աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականին և կտևեն մոտ 7-8 տարի։

Հավելենք, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել իրանական 2 ընկերության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը