ԱՄՆ-ն Սիրիայում մեծ հեռահարության հրթիռային համակարգեր է տեղակայել (տեսանյութ)
Հունիսի 13-ին ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հարավայինԹանֆ բազայում տեղակայել է «ՀԱՅՄԱՐՍ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: CNN-ի փոխանցմամբ՝ դրանք տեղակայվել են հիմնականում «Իսլամական պետության» դեմ քրդական ուժերի գործողություններին օժանդակելու համար: Այս մասին գրում է razm.info-ն։
Մինչ այս ԱՄՆ-ն նշված ՀԿՌՀ-ները տեղակայել էր Թուրքիայի և Հորդանանի տարածքներում ու կիրառում էր հիմնականում ԻՊ դիրքերին հրթիռային հարվածներ հասցնելու համար: Սակայն ներկայում համակարգերը տեղափոխվել են հենց Սիրիայի տարածք՝ Թանֆ բազա, որն ամերիկյան ուժերն են վերահսկում:
Ամենայն հավանականությամբ, սա առաջին հերթին կապված է ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքի գրոհի հետ: Ներկայում այդ գործողություններին ցամաքում ներգրավված են ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական ուժերը, իսկ օդային գործողություններն իրականացնում է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը:
Հավելենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Սիրիայի հենց այն շրջանում, որտեղ համակարգերը տեղադրվել են, ամերիկյան օդուժը երեք անգամ ռմբակոծել է Սիրիայի կառավարական և կառավարամետ ուժերից կազմված ստորաբաժանումներ:
«ՀԱՅՄԱՐՍ» ՀԿՌՀ-ների ՄՏԲ
Մարտական զանգվածը՝ 13168 կգ
Առավելագույն արագությունը՝ 85 կմ/ժ
Ուղղորդիչների քանակը՝ 6
Հրթիռներ՝ 6 միավոր GMLRS կամ 1 միավոր TACMS մարտավարական հրթիռՄեկ լիցքավորմամբ հաղթահարվող ժանապարհը՝ 450 կմ
ԱՄՆ-ն Սիրիայում մեծ հեռահարության հրթիռային համակարգեր է տեղակայել (տեսանյութ)
Հունիսի 13-ին ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հարավային Թանֆ բազայում տեղակայել է «ՀԱՅՄԱՐՍ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: CNN-ի փոխանցմամբ՝ դրանք տեղակայվել են հիմնականում «Իսլամական պետության» դեմ քրդական ուժերի գործողություններին օժանդակելու համար: Այս մասին գրում է razm.info-ն։