Աշխարհ

14.06.2017 16:42


Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»«Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:

Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության մեջ տղամարդկանց գերիշխանության ձևավորմանը, կանանց կողմից այդ երևույթին տրվող արձագանքներին, տղամարդ-կին հարաբերությունների վրա դրա ազդեցությանը:

Հիշյալ հաղորդումը կարելի է ունկնդրել նաև «norradyo.com» կայքում:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը