Ռուսաստանի ռադիոտեխնիկական զորքերը 2016-ին հայտաբերել են 2000 օտար մարտական ինքնաթիռ
ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական զորքերը 2016 թվականի ընթացքում հայտնաբերել են 2 հազար միավոր օտարերկրյա մարտական ինքնաթիռ, որոնցից 800-ը՝ հետախուզական:razm.info-ն գրում է, որ այս մասին ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ՌՕՈւ ռազմատեխնիկական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը:
«2016 թվականին ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական ուժերը մարտական պատրաստության առաջին աստիճանի են բերվել շուրջ 4 հազար անգամ»,- նշել է ՌԴ ՌՕՈւ ռազմատեխնիկական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը:
Անդրեյ Կոբանի փոխանցմամբ՝ ՌԴ պետական սահմանի խախտման դեպքերը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ստեղծել է միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ, որի նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:
Ռուսաստանի ռադիոտեխնիկական զորքերը 2016-ին հայտաբերել են 2000 օտար մարտական ինքնաթիռ
ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական զորքերը 2016 թվականի ընթացքում հայտնաբերել են 2 հազար միավոր օտարերկրյա մարտական ինքնաթիռ, որոնցից 800-ը՝ հետախուզական: razm.info-ն գրում է, որ այս մասին ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ՌՕՈւ ռազմատեխնիկական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը: