Աշխարհ

14.06.2017 18:27


Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը գաղտնի է պահում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների թիվը և վերջիններիս աշխատավարձի չափը:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի: Սակայն, երբ փորձ է արվել նոր տվյալներ իմանալ խորհրդականների թվի և նրանց աշխատավարձի մասին, նախագահի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դա պատճառաբանվել է հետևյալ կերպ. «Թեման հետաքրքրություն չի ներկայացնում հասարակության լայն շրջանակներում»:

Նշվել է, որ նմանատիպ հարցերը, որոնք վերաբերում հասարակության նեղ շրջանակներին, դուրս են տեղեկություն ստանալու իրավունքի շրջանակներից:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանը մեծացրել է իր խորհդականների թիվը: Սակայն հստակ թիվ չի նշվում:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը