Աշխարհ

14.06.2017 16:25


Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Կատար

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Կատար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ հունիսի 14-ին, մեկնում է Կատար:

Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ Չավուշօղլուն հանդիպելու է Կատարի արտգործնախարար Շեյհ Մուհամմեդ բին Աբդուրահման Ալ Սանիի հետ: Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի նաև Կատարի էմիր Շեյհ Թեմիմ բին Համադ Ալ Սանին:

Նշվում է, որ հանդիպման օրակարգային թեման է լինելու Սաուդյան Արաբիայի գլխավորությոմբ տարածաշրջանի մոտ մեկ տասնյակ երկրների կողմից Կատարի հետ հարաբերությունները խզելու հետևանքով առաջացած ճգնաժամը:

Կքննարկվեն նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Նշվում է, որ Չավուշօղլուն Կատարից հետո այցելելու է Սուդյան Արաբիա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչությունը հովանավորելու մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները և Սենեգալը։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը