Աշխարհ

14.06.2017 12:02


Իռլանդիայի երկնքում Կույս Մարիամին են տեսել (տեսանյութ)

Իռլանդիայի երկնքում Կույս Մարիամին են տեսել (տեսանյութ)

14-ամյա դեռահասը, ով Պորտուգալիայով շրջագայում էր ծնողների հետ, հայտարարել է, որ Ֆաթիմա քաղաքում իրեն երկու անգամ Կույս Մարիամն է երևացել և ասել է, որ հաջորդ անգամ կհայտնվի դպրոցականի հայրենիքում գտնվող Knock Shrine տաճարի մոտ։ Տեղի բնակիչներից ոմանք պնդում են, որ տղան չի խաբել։ Այս մասին հայտնում է Sun-ը։

Դեռահասի հայրը հաստատել է, որ մայիսին ամբողջ ընտանիքով այցելել էին պորտուգալական Ֆաթիմա քաղաք, որը համարվում է քրիստոնեական ուխտագնացության կետրոններից մեկը։ Այն այդպիսին է դարձել հենց Կույս Մարիամի հայտնության շնորհիվ՝ 1917 թ․։

Հրապարակված կադրերը նկարահանված են Knock Shrine տաճարի այցելուների կողմից, ովքեր այնտեղ էին եկել հենց այն ժամանակ, որը նրանց ասել էր տղան։ Այցելուները կարծում են, որ իրենց հաջողվել է նկարահանել Աստվածածնի հայտնությունը։

Թեև որոշ մարդիկ այդ կադրերին թերահավատորեն են մոտենում՝ ասելով, որ տեսանյութում շատ դժվար է տարբերակել Սուրբ Մարիամի ուրվագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը