Սիսիան-Վայք ավտոճանապարհին «Mercedes»-ը սահել է դեպի ձորը
Հունիսի 13-ին, ժամը 15:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 39-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 AR 542 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 30 մ):
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1993 թ. ծնված Մ. Հ.-ը, 2015 թ. ծնված Թ., 2016 թ. ծնված Լ. և Ռ. Պ.-երը հոսպիտալացվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին: