Աշխարհ

13.06.2017 17:42


Անկարայի դատախազություն. «Ռուս դեսպանին սպանելու հրամանը գյուլենականներն են տվել»

Անկարայի դատախազություն. «Ռուս դեսպանին սպանելու հրամանը գյուլենականներն են տվել»

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպել են գյուլենական համայնքի հետևորդները: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նման եզրահանգման է եկել սպանության գործով հետաքննություն իրականացնող Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը:

Ռուս դեսպանի սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվում է 5 անձ, որոնցից 1-ը Կիպրոսի համալսարաններից մեկի դասախոս է: Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ սպանությունից առաջ դեսպանի վրա կրակած Մևլութ Մերթ Ալթընթաշը 5 աստղանի մի հյուրանոցում հանդիպել է նշյալ 5 անձանց հետ: Ըստ դատարանի հենց այդ ժամանակ էլ նա ստացել է ռուս դեսպանին սպանելու հրամանը:

Նշվում է, որ ռուս դեսպանին սպանելու ծրագիրը սկսել է մշակվել դեռևս 2016թ. նոյեմբերից: Այս ամենը պարզ է դարձել Ալթընթաշի հեռախոսը գաղտնալսելու ընթացքում: Թուրքական աղբյուրը չի հրապարակում նշյալ անձանց անունները:

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը