Քաղաքական

13.06.2017 12:59


Շենգավիթի դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը (լրացված)

Շենգավիթի դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը (լրացված)

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն ունենալով 2015թ․ ապրիլի 24-ին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով։

Մեղադրանքում նաև նշվում է, որ Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, բայց, ինչպես նշվում է մեղադրականում, չի հասցրել ավարտել այս գործողությունները։

Սեֆիլյանի գործով դատավարությունը մեկնարկել է մայիսի 26-ից։

***

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Այժմ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մեկ ժամից։

Այս խորագրի վերջին նյութերը