Աշխարհ

14.06.2017 10:41


Ժամանակակից թուրք գրողի վիպակը թարգմանվել է հայերեն

Ժամանակակից թուրք գրողի վիպակը թարգմանվել է հայերեն

Հունիսի 1-ից 7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» խորագիրը կրող մեկշաբաթյա թարգմանչական սեմինարը։ Գրական թարգմանիչների մասնագիտական դասընթացներից, գործնական պարապմունքներից և ստեղծագործական քննարկումներից բաղկացած սեմինարի ընթացքում թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեցան սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև գրքի հեղինակի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։ Անգլերեն տարբերակը տաս գրական թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրքական գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում։ Որոշ իմաստով Հայաստանում նախատեսված սեմինարը Ջունդայի մոդելի տեղական կիրառումն էր։

Սեմինարի շրջանակներում 7 թուրքագետ-թարգմանիչների կողմից հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին:

Այս խորագրի վերջին նյութերը