Աշխարհ

13.06.2017 19:38


Airbus-ը նախատեսում է սկսել մարտական ինքնաթիռների մշակման նոր ծրագիր

Airbus-ը նախատեսում է սկսել մարտական ինքնաթիռների մշակման նոր ծրագիր

Եվրոպական ինքնաթիռաշինական Airbus ընկերությունը նախատեսում է մշակել եվրոպական ռազմական նոր ինքնաթիռի նախագիծ, որը պետք է փոխարինի ինքնաթիռների պարկում առկա մյուս ռազմական ինքնաթիռներին:

Airbus ընկերության ռազմական թևի տնօրեն Ֆերնանդո Ալոնսոն հայտնել է, որ ծրագրին արդեն միացել են Իսպանիան և Գերմանիան: Ֆրանսիան դեռևս ծրագրին չի մասնակցում, սակայն կառույցից հույս են հայտնել նաև նրա մասնակցության համար: Այս մասին գրում է razm.info-ն։

Ստեղծվելիք նոր ինքնաթիռները ենթադրվում են, որ պետք է փոխարինեն Իսպանիայի սպառազինությունում առկա F-16 (Իսպանիայի սպառազինությում կան նաև Eurofighter Typhoon ինքնաթիռներ) և Գերմանիայի Tornado և Eurofighter Typhoon ինքնաթիռները: Եթե Ֆրանսիան ևս միանա ծրագրին, ապա նոր ինքնաթիռները կարող են փոխարինել նաև այդ երկրի սպառազինության Rafale ինքնաթիռները:

Նոր նախագիծը կրում է «Ապագայի ռազմական ինքնաթիռների համակարգեր» (FCAS) անվանումը: Նշվում է, որ ծրագիրը պետք է ֆինանսավորվի ԵՄ-ի՝ տարեկան շուրջ 1,5 մլրդ եվրո կազմող ռազմական բյուջեյից: Ծրագիրը ֆինանսավորում են նաև առաձին երկրների կառավարությունները:

Դիտարկման ենթակա տարբերակ է նաև ԱՄՆ-ից F-35 ինքնաթիռների ձեռքբերումը, սակայն այդ տարբերակը դիտվում է որպես Եվրոպայի տեխնալոգիական և մարտավարական անկախության դեմ քայլ:

Նշենք, որ հասանելի տվյալներով՝ այս նախագիծը դեռ քննարկումների մակարդակում է և գործնական քայլերին անցնելը դեռ երկար ժամանակ կպահանջի:

Այս խորագրի վերջին նյութերը