ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննարկվել են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների հետ կապված հարցերը։
«Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրով 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվելիք միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Արձանագրվել է, որ այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։
Հիշեցնենք, որ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։
Էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին