Դատելով ամենից՝ իշխանությունն ու հանրությունն ապրում են իրարից օտարված: Մեկը մյուսից ակնկալիք չունի: Մեկը մյուսին չի ընդունում, բայց դեռ հանդուրժում են իրար, քանի որ դեռ այլ տարբերակ չեն գտել:
Ունենք տնտեսաքաղաքական փտած վերնախավ և հոգնած հասարակություն:
Իշխանություններըհամարում են, որ հանրությանն իրենք տալիք չունեն, քանզի մի մասին տվել են 10.000 դրամ ու հաշիվները փակել, իսկ մյուս մասին էլ թողել են ընտրակեղծիքի տակ:
Հանրության մի մասը իշխանությունից վերցրել է 10.000 դրամը՝ «շնից մազ պոկելն էլ է քյար» տարբերակով: Մյուս մասը «մազ» չի վերցրել, քանզի ոչ «շանն» է ուզում տեսնել, ոչ էլ նրա «մազի» կարոտն է. որոշների մոտ դեռ մնացել է արժանապատվությունը:
Ուշագրավն այն է, որ միմյանցից օտարված իշխանությունն ու հասարակությունը օտարել են պետությունը: Ամեն մեկը յուրովի:
Իշխանությունն օտարել է պետութունը բառիս բուն ու փոխաբերական իմաստով:
Հանրությունն օտարել է պետությունը և ապրում է ներքին էմիգրանտի հոգեբանությամբ՝ չունելով ոչ մի սպասելիք պետությունից: Իսկ օտարացել է հանրությունը պետությունից, որովհետև տեսնում է, որ պետությունն իր վրա միայն պարտականություններ է դրել, իսկ լիազորությունները թողել է իշխանությանը:
Հանրությանը վերապահված է հարկեր ու տուրքեր վճարելու, թշնամու դեմ կռվելու, զոհվելու և ունեցած-չունեցածով սուպերմարկետներից ու «մոլերից» գնումներ կատարելու պարտականությունը: Իշխանությունն իր վարչաուժային ու կրիմինալ համակարգերով հսկում է, որպեսզի հանկարծ բան չփոխվի: Իշխանությունն իր սեփականության պաշտպանությամբ է զբաղված (ի դեպ, այդ սեփականության ցանկում առաջին տեղում իշխանական աթոռն է. ցանկի մյուս կետերն ածանցվում են աթոռից):
Իշխանություն-հասարակություն հարաբերությունների գինը տարիների ընթացքում փոխվել է՝ 5.000 դրամից դառնալով 10 կամ ավելի հազար դրամ: Ասել է թե՝ իշխանությունը մարդասիրաբար հաշվի է առել ինֆլյացիայի տեմպն ու ինդեքսավորել է ընտրակաշառքի չափը:
Ինչպես դժվար չէ կռահել, այս ամենը պետության վախճանի մասին է վկայում (ականջդ կանչի Տիգրան Սարգսյան):
Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են տարբեր մոտիվացիաներով պետությունն իրենցից օտարած իշխանությունն ու հասարակությունը լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրները, Ղարաբաղի հարցը, սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը: Չէ՞ որ արտագաղթն ու համատարած թալանը խնդիրների լուծման լավագույն բանաձևերը չեն: Չի օգնի անգամ «անկախ» մամուլով պարբերաբար իրականացվող մուտիլովկան:
Մեզ տնտեսաքաղաքական նոր ու առողջ վերնախավ է պետք և ակտիվ հասարակություն:
Պետությունն ուժեղ է իր քաղաքացիներով ու տնտեսությամբ: Երբ քաղաքացու փոխարեն ունենում ենք բնակիչ, իսկ տնտեսությունը կցվում է իշխող նեղ խմբին, ապա ստանում ենք օտարված պետություն, որին հեշտությամբ կարող են ծնկի բերել թշնամիները: Միթե՞ 21-րդ դար ենք հասել այդպիսի անփառունակ ավարտ արձանագրելու առաքելությամբ:
Օտարված պետություն
Դատելով ամենից՝ իշխանությունն ու հանրությունն ապրում են իրարից օտարված: Մեկը մյուսից ակնկալիք չունի: Մեկը մյուսին չի ընդունում, բայց դեռ հանդուրժում են իրար, քանի որ դեռ այլ տարբերակ չեն գտել:
Ունենք տնտեսաքաղաքական փտած վերնախավ և հոգնած հասարակություն:
Իշխանությունները համարում են, որ հանրությանն իրենք տալիք չունեն, քանզի մի մասին տվել են 10.000 դրամ ու հաշիվները փակել, իսկ մյուս մասին էլ թողել են ընտրակեղծիքի տակ:
Հանրության մի մասը իշխանությունից վերցրել է 10.000 դրամը՝ «շնից մազ պոկելն էլ է քյար» տարբերակով: Մյուս մասը «մազ» չի վերցրել, քանզի ոչ «շանն» է ուզում տեսնել, ոչ էլ նրա «մազի» կարոտն է. որոշների մոտ դեռ մնացել է արժանապատվությունը:
Ուշագրավն այն է, որ միմյանցից օտարված իշխանությունն ու հասարակությունը օտարել են պետությունը: Ամեն մեկը յուրովի:
Իշխանությունն օտարել է պետութունը բառիս բուն ու փոխաբերական իմաստով:
Հանրությունն օտարել է պետությունը և ապրում է ներքին էմիգրանտի հոգեբանությամբ՝ չունելով ոչ մի սպասելիք պետությունից: Իսկ օտարացել է հանրությունը պետությունից, որովհետև տեսնում է, որ պետությունն իր վրա միայն պարտականություններ է դրել, իսկ լիազորությունները թողել է իշխանությանը:
Հանրությանը վերապահված է հարկեր ու տուրքեր վճարելու, թշնամու դեմ կռվելու, զոհվելու և ունեցած-չունեցածով սուպերմարկետներից ու «մոլերից» գնումներ կատարելու պարտականությունը: Իշխանությունն իր վարչաուժային ու կրիմինալ համակարգերով հսկում է, որպեսզի հանկարծ բան չփոխվի: Իշխանությունն իր սեփականության պաշտպանությամբ է զբաղված (ի դեպ, այդ սեփականության ցանկում առաջին տեղում իշխանական աթոռն է. ցանկի մյուս կետերն ածանցվում են աթոռից):
Իշխանություն-հասարակություն հարաբերությունների գինը տարիների ընթացքում փոխվել է՝ 5.000 դրամից դառնալով 10 կամ ավելի հազար դրամ: Ասել է թե՝ իշխանությունը մարդասիրաբար հաշվի է առել ինֆլյացիայի տեմպն ու ինդեքսավորել է ընտրակաշառքի չափը:
Ինչպես դժվար չէ կռահել, այս ամենը պետության վախճանի մասին է վկայում (ականջդ կանչի Տիգրան Սարգսյան):
Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են տարբեր մոտիվացիաներով պետությունն իրենցից օտարած իշխանությունն ու հասարակությունը լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրները, Ղարաբաղի հարցը, սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը: Չէ՞ որ արտագաղթն ու համատարած թալանը խնդիրների լուծման լավագույն բանաձևերը չեն: Չի օգնի անգամ «անկախ» մամուլով պարբերաբար իրականացվող մուտիլովկան:
Մեզ տնտեսաքաղաքական նոր ու առողջ վերնախավ է պետք և ակտիվ հասարակություն:
Պետությունն ուժեղ է իր քաղաքացիներով ու տնտեսությամբ: Երբ քաղաքացու փոխարեն ունենում ենք բնակիչ, իսկ տնտեսությունը կցվում է իշխող նեղ խմբին, ապա ստանում ենք օտարված պետություն, որին հեշտությամբ կարող են ծնկի բերել թշնամիները: Միթե՞ 21-րդ դար ենք հասել այդպիսի անփառունակ ավարտ արձանագրելու առաքելությամբ:
Կորյուն Մանուկյան