Լրահոս

20.01.2010 14:32

Գալուստ Սահակյան. «Ոչ միայն թուրքական քաղաքականությունը, այլև քաղաքակրթությունն ինտրիգային է»

Գալուստ Սահակյան. «Ոչ միայն թուրքական քաղաքականությունը, այլև քաղաքակրթությունն ինտրիգային է»

-Մեզ համար պարզ էր հենց սկզբից, որ ոչ միայն թուրքական քաղաքականությունը, այլև քաղաքակրթությունն ինտրիգային է,- «Հայելի» ակումբում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին, որում նշվում էր, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադարական դատարանի որոշումը նախապայմաններ է ենթադրում և հակասում է արձանագրությունների ոգուն ու տառին.

-Իր ինտրիգային քաղաքականության զինանոցը մեկ բանով էլ ալերացրեց՝ թե իբրև Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունների առումով նախապայմաններ է առաջադրել։

Գ. Սահակյանի խոսքերով՝ սա մի պատճառաբանություն է, որով Թուրքիան փորձում է իր խախտումները բարդել Հայաստանի վրա, և առաջիկայում դեռ առավել մեծ ինտրիգների կարող ենք հանդիպել։

Միաժամանակ Գ. Սահակյանը պնդել է, թե արձանգրությունների նկատմամբ որևէ ոտնձգություն ՀՀ-ն չի կատարել, և Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է վավերացնել Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը՝ հիմք ընդունելով ոչ թե ՀՀ ՍԴ իրավական գնահատականները, այլ Սահմանադրության համապատասխանելիության վերաբերյալ որոշումը միայն.

-ՀՀ ԱԺ-ի համար իրավական հիմք է հանդիսանում  միայն ու միայն ՍԴ որոշումը՝ սահմանադրական է, թե՞ ոչ։ ՍԴ-ն որոշեց, որ սահմանադրական է։ Մնացած բաները՝ թե ՍԴ-ն ինչ է գրում, ինչ չի գրում, իր գրածի պատասխանատուն ի՛նքն է, և դա պարտադրանք չի կարող լինել ԱԺ-ի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։