2017-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 8 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Այս մասին հայտնում է razm.info-ն։
Մարտական
• Մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը (ծնվ. 1996թ.):
• Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
Ոչ մարտական կորուստներ
• Մայիսի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել Պաշտպանության բանակի զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
• Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հետևանքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով:
• Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մարմինը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
• Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենի կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Վիրավորներ
• Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ:
• Մայիսի 30-ին Պաշտպանության բանակի առաջնագծում հակառակորդի կրակոցից աջ ազդրի ստորին երրորդականի հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից մայիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 29 զինծառայողի մահվան մասին։
Հայկական զինուժի կորուստները 2017-ի մայիսին

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ: