Աշխարհ

12.06.2017 17:07


Ադրբեջանում ժայթքել է «Կեյրակի» հրաբուխը

Ադրբեջանում ժայթքել է «Կեյրակի» հրաբուխը

Այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանում ժայթքել է «Կեյրակի» կոչվող հրաբուխը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Ժայթքումը շարունակվել է շուրջ 15 րոպե, որի արդյունքում թունավոր գազերը տարածվել են դեպի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան շրջանները՝ ընդգրկելով շուրջ 3,5 հեկտար տարածք:

Հրաբուխը գտնվում է Բաքվից 12 կմ հեռավորության վրա: Հարակից բնակավայրերը չեն վնասվել: Վերոնշյալ հրաբխի շրջակայքում կան նաև այլ քնած հրաբուխներ, որոնց ժայթքման հավանականությունը ևս մեծ է: Ներկայումս համապատասխան մարմինների կողմից ժայթքման արդյունքներն ուսումնասիրվում և անց են կացվում դիտորդական աշխատանքներ:

Մինչ այժմ, հրաբուխը ժայթքել էր 18 անգամ, իսկ վերջինը գրանցվել էր 2014 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը