Աշխարհ

12.06.2017 21:02


2016 թ. Ուկրաինան Ադրբեջանին 4 մլն դոլարի զենք է վաճառել. Report.az

2016 թ. Ուկրաինան Ադրբեջանին 4 մլն դոլարի զենք է վաճառել. Report.az

Հունիսի 12-ին ադրբեջանական «Ռիփորթ» գործակալությունը հայտնել է, որ «Ուկրօբորոնպրոմից ստացած տեղեկության համաձայն»՝ 2016 թ. ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն, զինամթերք: Այս մասին գրում է razm.info-ն։

Ադրբեջանական գործակալությունը նաև նշում է, որ կողմերը ստորագրել են ավիացիոն և հրթիռահրետանային տեխնիկայի վաճառքի նոր պայմանագրեր:

Ուկրաինական պետական կոնցեռնում նշել են, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը համակարգում է միջկառավարական հանձնաժողովը՝ 1997թ. ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձաձայնագրի շրջանակներում:

Ըստ «Ռիփորթի»՝ ուկրաինական կողմից նաև հայտնել են, որ այդ երկիրն Ադրբեջան է արտահանում ավտոմոբիլային և զրահապատ տեխնիկա, ավիացիոն տեխնիկա, հրետանային և հրաձգային զինատեսակներ, իրականացնում զինտեխնիկայի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, նախագծային փաստաթղթերի պատրաստման ծառայություններ:

Ընկերությունում նաև հիշեցրել են, որ 2015 թ. կողմերը ստորագրել են Ադրբեջանին 10 միավոր Ան-178 բեռնատար ինքնաթիռ մատակարարելու համաձայնագիր: Ինքնաթիռները պետք է տրամադրվեն Silk Way քաղաքացիական ավիաընկերությանը:

Ինչ վերաբերում է այդ ինքնաթիռներին՝ ապա դրանց մատակարարման ժամկետը քանիցս հետաձգվել է: Վերջին համաձայնությամբ 2 միավոր նախատեսվում է տրամադրել 2018 թ., իսկ մնացածը պետք է հավաքվի Ադրբեջանի տարածքում: Սակայն ուկրաինական կոնցեռնը ներկայում տնտեսական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով ինքնաթիռների հավաքման գործընթացը անընդհատ ձգձգվում է: Ըստ այդմ, եթե կտրուկ փոփոխություններ չիրականացվեն, ապա 2018 թվականին գործարքի իրականացման հավանականությունը բավական ցածր կմնա:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը