Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ, Հայաստանին՝ 300 միավոր դյուրակիր ԶՀՀ
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Այս մասին գրում է razm.info-ն։
Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ:
Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը:
«Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
«Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
«Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
«Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին)
2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)
Նշենք նաև, որ նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները:
Ըստ ցանկի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: