Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում համատեղ զորավարժություններ են սկսել
Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունններ: Ըստ «Habertürk» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով զարգացնել թուրքական և ադրբեջանական բանակների համակարգման գործընթացները և համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը:
Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե ինչ զինատեսակներ են օգտագործվելու համատեղ զորավարժությունների ընթացքում:

Աղբյուր` Ermenihaber.am