Աշխարհ

11.06.2017 21:52


Մոնտենեգրոյում հարձակվել են հայ երկրպագուների վրա

Մոնտենեգրոյում հարձակվել են հայ երկրպագուների վրա

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել այն մասին, որ Մոնտենեգրոյում հարձակվել են հայ երկրպագուների վրա: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։

Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։

2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։

Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը