Կարծիք

11.06.2017 13:22


Ամերիկայում հաղթել են իմպերիալիստները, Եվրոպայում` գլոբալիստները

Ամերիկայում հաղթել են իմպերիալիստները, Եվրոպայում` գլոբալիստները

Ամերիկայի ներսում ընթացող էլիտաների պայքարը դարձել է համաշխարհային քաղաքականության օրակարգ:
Պայքարը ընթանում է իմպերիալիստների ու գլոբալիստների միջև: Իմպերիալիստների փիլիսոփայական հենքը Հեգելն է, քաղաքագիատանը` Հանս Մորգենթաուն, գլոբալիստներինը` Կանտը:
Մերօրյա քաղաքագիտական դասականներից Բժեզինսկին իդեալիստ-գլոբալիստ էր, Քիսինջերը` ռացիոնալիստ-իմպերիալիստ:
Կարճ ասած` գլոբալիստներն ունեն համամարդկային իդեալներ, որը պետք է հանգեցնի համաշխարհային կառավարությանը: Իմպերիալիստներն ունեն համաշխարհային շահեր՝ ի նպաստ Ամերիկայի:
Ամերիկայում հաղթել են իմպերիալիստները, Եվրոպայում` գլոբալիստները:
Ինչի համար եմ սա գրում: Մենք երբեք ապագա ունեցող պետություն, թեկուզ փոքր, չենք կարողանա կառուցել, մինչև որ չկարողանանք «ով է ճիշտ, ով է սխալ» հարցադրումը փոխարինել «մենք ինչ օգուտ, կամ ինչ վնաս ունենք» հարցադրումով:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը