Ֆրանսիայում ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլն է (տեսանյութ)
Հունիսի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլն է։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը (շուրջ 30 տոկոս) պատրաստ է սատարել նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությանը։10 տոկոսով պակաս աջակցություն ունեն աջակողմյան հանրապետականները։
Այս քվեարկությունը փորձագետներն արդեն իսկ վճռորոշ են անվանում Մարին Լե Պենի համար։ Նրանց մի մասը կարծում էր, որ նախագահական ընտրություններում անհաջողությունից հետո Լե Պենը կարող էր ռևանշի հասնել։ Սակայն, հարցումները ցույց են տալիս, որ նա ընդամենը 17 տոկոս ունի։
Սպասվում է, որ այսօրվա ընտրություններին մասնակցությունը ցածր է լինելու՝ շուրջ 40 տոկոս։
Առաջին իսկ փուլով հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների մեծամասնությունը։ Եթե դա տեղի չունենա, կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն 12,5 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները։
Ֆրանսիայում ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլն է (տեսանյութ)
Հունիսի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլն է։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը (շուրջ 30 տոկոս) պատրաստ է սատարել նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությանը։ 10 տոկոսով պակաս աջակցություն ունեն աջակողմյան հանրապետականները։

7or.am