Կարծիք

11.06.2017 10:00


Ուռճացված պետական պաշտոնյաների քանակը ուղիղ համեմատական է մեր թշվառությանը

Ուռճացված պետական պաշտոնյաների քանակը ուղիղ համեմատական է մեր թշվառությանը

Հանրահաշիվ անցել եմ, մաթեմատիկա անցել եմ, բարձրագույն մաթեմատիկա՝ նույնպես, տնտեսագետ էլ եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ հաշվարկների հիման վրա հազիվ 3 միլիոն (վիճահարույց) բնակչություն ունեցող Հայաստանում կա 18 նախարարություն, իսկ օրինակ՝ 325 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում կա ընդամենը 15 նախարարություն, 150 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում` աշխարհի ամենամեծ տարածքով երկրում, կա ընդամենը 21 նախարարություն, 17 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում` 18, 45-50 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայում կա ընդամենը 17 նախարարություն: Ֆրանսիան, որը ունի 65 միլիոն բնակչություն՝ 20 նախարարություն և այլն։

Մեր դեպքում ուռճացված պետական պաշտոնյաների քանակը ուղիղ համեմատական է մեր թշվառությանը և հակադարձ համեմատական է մեր ՀՆԱ-ի ցուցանիշներին, մեր նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի մակարդակին, տնտեսական աճի ցուցանիշներին, ծնելիության մակարդակին, բայց ուղիղ համեմատական է, օրինակ, արտաքին պարտքի ցուցանիշներին, աղքատությանը, մահացության մակարդակին և այլն։
Հանելուկների երկիր Հայաստանս․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը