Միլիարդատեր Բաֆֆետի հետ ընթրիքը վաճառվել է 2,6 դոլարով
Ամենամյա բարեգործական աճուրդում ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆֆետի հետ ընթրելու իրավունքը վաճառվել է ռեկորդային՝ 2,6 միլիոն դոլարով։ Բիզնեսմենի ապագա զրուցակիցը ցանկացել է անհայտ մնալ։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Մեկ տարի առաջ ընթրիքի իրավունքը վաճառվել էր 3,45 միլիոն դոլարով, իսկ 2015թ․՝ 2,34 միլիոն դոլարով։
Այս աճուրդն անց է կացվում արդեն 18-րդ անգամ։ Հաղթողն իրավունք է ստանում ոչ միայն ընթրել Բաֆֆետի հետ, այլև նրան ցանկացած հարց տալ։
Ստացված հասույթն ամեն տարի փոխանցվում է Glide Foundation հիմնադրամին, որը զբաղվում է Սան Ֆրանցիսկոյում անօթևաններին աջակցելով։
Ուորեն Բաֆֆետը երկրորդ տեղն է զբաղեցնում Forbes-ի՝ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Նրա կարողությունը գնահատվում է 76,9 միլիարդ դոլար։

7or.am