Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող ռուս գրողը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Սոցիալական ցանցերի իր էջերը Արցախի Հանրապետության մասին գրառումներով հեղեղած հայտնի ռուս գրող Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Արցախի Հանրապետություն այցելելուց հետո Լիմոնովը ռուսական լրատվամիջոցների «Կարծիքներ» բաժնում թողել է գրառումներ այցից ստացած տպավորությունների մասին:
Свободная Пресса-ում հրապարակված հոդվածում նա կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղը: «Նրանք ընդամենը 160 հազար բնակչություն ունեն, սակայն ինչ որակի: Լեռնային հայերը ամենամարտական ոգին ունեն: Դարձնենք նրանց մեր գործընկերն ու ընկերը: Չէ որ այնտեղ նրանցից բացի մենք ոչ ոքի չունենք»,- նշել է հեղինակը:
Իր բլոգային մեկ այլ գրառման մեջ Լիմոնովը նշել էր. «Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունում էի»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am