Կարծիք

10.06.2017 01:06


Դժվար է պոզիտիվ լինել, երբ սեփական երկրում քեզ ուզում են ստրուկ դարձնել

Դժվար է պոզիտիվ լինել, երբ սեփական երկրում քեզ ուզում են ստրուկ դարձնել

Իհարկե, հիանալի կլիներ մնալ բարու դաշտում, ասել բարի խոսքեր, գրել բարի, պոզիտիվ նյութեր, անընդմեջ ժպտալ ու շնորհակալություններ շռայլել, բայց երբ շուրջդ վխտում են սերունդների ապագան գողացողները, երբ մեկ միլիոն մարդ կիսաքաղցած է, երբ ամեն երրորդ երեխան ուղղակի քաղցած է և բոկոտն, երբ երկիրը տասնամյակներով հետ շպրտողները, բյուջեի առնետները ազատության մեջ են, իսկ ազատության մարտիկները, հրապարակ տոնածառ բերողները՝ բանտում, երբ կես միլիոն ծերերը իրենց բախտն անիծելով գոյություն են քարշ տալիս ու օր մթնեցնում, երբ ապաշնորհ կառավարիչների պատճառով լավագույն զավակներդ ճամպրուկներն են հավաքում ու մեկնում աշխատանք որոնելու, հավատացեք, որ դժվար է մնալ բարու դաշտում։

Դժվար, շատ դժվար է պոզիտիվ լինել, երբ ոստիկանդ կեղծարարի ու չընտրվածի մահակն է, երբ դատավորդ սելեկտիվ արդարադատություն իրականացնողն է, իսկ երբեմն պոտենցիալ հանցագործն է, երբ բարձրագույն դատարանդ դարձել է կեղծիք վավերացնող, երբ ընտրության իրավունքն են ձեռքիցդ առել, երբ սեփական երկրում քեզ ուզում են ստրուկ դարձնել, երբ 20 տարի սովորածդ որևէ մեկին պետք չէ ու հետաքրքիր չէ, քանի որ դու «մերոնքական՛ չես»։

Իրոք շատ դժվար է զսպել՝ միակ կյանքդ դժոխքի վերածողների կյանքը դժոխքի վերածելու գայթակղությունը․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը