Քաղաքական

10.06.2017 00:54


Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։

Այս խորագրի վերջին նյութերը