Աշխարհ

09.06.2017 12:39


Վաճառել են իրենց երեխային, որ նոր սմարթֆոններ գնեն

Վաճառել են իրենց երեխային, որ նոր սմարթֆոններ գնեն

Չինաստանում երիտասարդ ծնողները սոցիալական ցանցի միջոցով վաճառել են իրենց երկու ամսական երեխային, և այդ գումարով նոր սմարթֆոններ են գնել։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, WeChat-ում տեղադրելով վաճառքի մասին հայտարարությունը՝ հայրը տեղեկացրել է, որ իրենք չափից ավելի աղքատ են երեխային դաստիարակել կարողանալու համար։ Հենց այդ պատճառով էլ 20-ամյա զույգը որոշում է կայացրել որդուն հանձնել նրան, ով ավելի շատ գումար կառաջարկի։

Համացանցի օգտատերերն այդ մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը։ Երբ իրավապահները հայտնաբերել են ծնողներին, պարզվել է, որ երեխան արդեն իսկ վաճառվել է հարակից գյուղերից մեկում բնակվող ընտանիքի՝ շուրջ 2800 դոլարով։

Ստացված գումարն էլ երիտասարդ զույգը ծախսած է եղել իրենց համար նոր սմարթֆոններ, սնունդ և հագուստ գնելու համար։

Արդյունքում, ոստիկանությունը ծախված երեխային հետ է վերցրել նոր ընտանիքից, իսկ նրա հորը ձերբակալել է՝ մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը