Աշխարհ

09.06.2017 11:17


Վրաստանի բնակչության 2,94 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են

Վրաստանի բնակչության 2,94 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են

Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից 83,4 տոկոսը հետևում է ուղղափառության դավանանքին: Նրանց հաջորդում են մահմեդականները՝ 10,74 տոկոս: Երրորդ տեղում 2,94 տոկոսով Հայկական Առաքելական Եկեղեցու հետևորդներն են: Այս մասին հայտնում է armenian-community.ge-ն։

Վրաստանում Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները կազմում են բնակչության 0,52 տոկոսը, Եհովայի վկաները՝ 0,33, եզդիները՝ 0,23, հրեաները՝ 0,04 տոկոս: «Այլնի» սանդղակում ընդգրկվել է բնակչության 1,8 տոկոսը: Այդ թվում այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին կամ հանդիսանում են առավել փոքր կոնֆեսիաների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը