Աշխարհ

09.06.2017 11:00


Թերեզա Մեյը չի ուզում հրաժարական տալ

Թերեզա Մեյը չի ուզում հրաժարական տալ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պահպանողականների գրանցած ոչ այնքան սփոփիչ արդյունքներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մեյը տեղի ժամանակով 10:00-ին հայտարարությամբ է հանդես գալու՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ պահպանողականները թեև հաղթել են, սակայն կորցրել են խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը։ Այժմ նրանք ունեն 314 մանդատ, լեյբորիստները՝ 261։ Երրորդ տեղում Շոտլանդական ազգային կուսակցությունն է՝ 35 մանդատով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը